19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ, անհարմար է»

Ազգային ժողովում, ինչպես միշտ, քվեարկություններից հետո դահլիճում աղմուկ սկսվեց: Ելույթի հերթը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանինն էր, իսկ մյուս պատգամավորները արագ-արագ հեռանում էին դահլիճից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց աղմկողներին. «Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ: Ովքեր թողնում են դահլիճը, հուշիկ քայլերով դուրս գան: Անհարմար է, դեռ քվեարկությունը չվերջացած՝ վազքով գնում եք, հետո էլ ասում եք՝ մենք քննարկելու ժամանակ չունեինք, ինչ-որ խնդիրներ եք առաջացնում, սա էլ է քննարկում»:

Ապա ՀԱԿ պատգամավորն սկսեց ելույթը, որ վերաբերում էր «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրին»:  Լյուդմիլա Սարգսանը նշեց, որ նախաձեռնությունը դրական է: «Կառավարությանը կոչ կանեմ, որ հետաևողական լինեն նաև մյուս պոչամբարերի համար: Հասկանում եմ, որ գումարի խնդիր կա, բայց եթե գտել են ներդրող, լավագույն ցանկության դեպքում էլ կգտնեն»,-ասաց նա: Նշենք, որ ծրագրի շրջանակներում առաջին փուլով ենթադրվում է մինչև 330 միլիոն ներդրումներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի 12.5 միլիոն խորանարդ մետր նյութ վերցնել այդ պոչամբարներից և կառուցված գործարանում վերամշակել ու ունենալ մի քանի տեսակի արտադրանք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ