29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  հունիսի 15-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրին՝  նախարարը  նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ  կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության  փոխգործակցությունը՝  ընդգծելով   մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ  կարևոր ոլորտներում  համագործակցության  շարունակականության անհրաժեշտությունը:

Նատալյա Վուտովան նշել  է, որ  ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը և մինչ այժմ ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված դրական արդյունքները  վկայում են, որ ԵԽ-ի գործողությունների նոր ծրագիրն ունի հաջող մեկնարկի բոլոր նախադրյալները:

Կողմերն անդրադարձել են դատաիրավական բարեփոխումներին, պրոբացիոն ծառայության ներդրմանը, քրեակատարողական համակարգի  բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող  համատեղ իրականացվելիք ծրագրերին:

Հանդիպմանը  քննարկվել  են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների ամրապնդման  ուղղությամբ վերջին տարիներին  մեր երկրում իրականացված գործընթացները:

Հանդիպման ավարտին Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը ևս մեկ անգամ պատրաստակամություն  է հայտնել իր մանդատի շրջանակում  ցուցաբերել  անհրաժեշտ աջակցություն  նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ