28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՀԷՑ-ը գաղտնի է պահում

Ինչպես հայտնի է, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հայաստանի Էլեկտրական Ցանցերի հայտը: Այդ հայտը հիմնավորվում է այն պնդմամբ, որ ներկա սակագնով ՀԷՑ-ը չի կարողանում հոգալ իր՝ հոսանքի բաշխման հետ կապված ծախսերը: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն պետք  է քննարկի, թե որքանո՞վ են ՀԷՑ-ի ծախսերն հիմնավոր:

Սակայն, ինչպես պարզվեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորման»-ը ՀԷՑ-ից ուղարկված գրությունից, ՀԷՑ-ը գաղտնի է պահում թոփ-մենեջերների աշխատավարձերի չափերը: Ընդորում, ՀԷՑ-ն այդ տեղեկությունները գաղտնի է պահում ոչ միայն Հայաստանի հանրությունից, այլև ՀԾԿՀ-ից:

Այսինքն՝ ՀԾԿՀ-ն հունիսի 17-ին պետք է քննարկի ՀԷՑ-ի ծախսերը (այդ թվում՝ աշխատավարձային)՝ առանց իմանալու, թե որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի պաշտոնյաների աշխատավարձերը: Այլ կերպ ասած, ստացվում է մի իրավիճակ, երբ Հանձնաժողովը պետք է կուրորեն ՀԷՑ-ի աշխատավարձային ծախսերը համարի հիմնավոր, կամ անհիմն:

Ստացվում է, որ ՀԷՑ-ի թոփ-մենեջերները կարող են քաղաքացիների վճարած վարձերի հաշվին ամսական ստանալ, ասենք, հարյուր միլիոն դրամ աշխատավարձ, որի համար կբարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, սակայն քաղաքացիներից ու ՀԾԿՀ-ից դա գաղտնի կպահվի:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ