28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ոտքի տակ

Այն, ինչ նախատեսել էր պաշտոնական Բաքուն` Եվրոպական խաղերի միջոցով լուծել սեփական խնդիրները, ձախողվեց ի սկզբանե, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` ամենաբարձր մակարդակով հարեւան երկրում հայտարարվում էր Եվրոպական խաղերին Ադրբեջանի խնդիրները աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության եւ նախապատրաստության մասին: Ըստ էության Բաքվում 2 խնդիր էին ցանկանում լուծել` 2-ն էլ տապալվեց. ներկայացնել Ադրբեջանի խնդիրներն աշխարհին եւ հակահայկական քարոզչություն իրականացնել:

«Հենարան» մամուլի ակումբի օրվա բանախոսը մատնանշելով Եվրոպական խաղերի մեկնարկից ընթացող «պատերազմը» արեւմտյան հանրության եւ Ադրբեջանի միջեւ, նկատեց, որ այս հակամարտությունն ընթանում է ոչ միայն Բաքվի եւ արեւմտյան լրատվամիջոցների, այլ նաեւ քաղաքական շրջանակների միջեւ:

Բացի այն, որ դեպորտացվեցին համաշխարհային հայտնի ԶԼՄ-ների ներկայացուցիչները միայն այն պատճառով, որ երբեւիցե բացասական երանգի տակ էին ներկայացրել այս երկիրը, Եվրոպական խաղերն անցնում են առանց Եվրոպայի քաղաքական մասնակցության. արդեն հայտնի է` ինչպես եվրոպական առաջին դեմքերը հրաժարվեցին մասնակցել այս հեղինակավոր միջոցառմանը:

Փաստորեն, ալիեւյան քարոզչության ողջ թափը կոտրվեց խաղերի հենց սկզբից: Բացահայտ պատերազմ է ընթանում արեւմտյան մամուլի եւ ալիեւյան քարոզչամեքենայի միջեւ: Միջազգային մամուլը անդրադառնում է այս երկրում տիրող մարդու իրավունքների խայտառակ վիճակին, նախագահական ընտանիքի կոռուպցիոն ներգրավվածությանը, պետական մակարդակով հսկայական գումարների շորթմանը, բռնաճնշումներին:

Մելիք-Շահնազարյանը համոզված է` այս անգամ էլ, ինչպես Բաքվի եվրատեսիլյան բլեֆի դեպքում, հօդս ցնդեց նավթադոլարների հմայքը: 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ