11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2015

Վանդակաճաղեր Բաղրամյան պողոտայում

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանությունը վանդակաճաղեր տեղադրեց՝ արդյունքում նոսրացնելով շղթա կազմած ոստիկանների թիվը: Ինչո՞ւ են վանդակաճաղեր տեղադրվում հարցին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դա նորմաալ երեւույթ է, ինչ կա՞ որ, անվտանգության համար է»:    

«Հանրապետական» ծննդատան մոտակայքում նկատվել է օձ

Հունիսի 24-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Հանրապետական» ծննդատան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ 

Սենց որ գնա, ում համար ենք ստեղծագործելու. ռեփեր Համոն միացավ

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին քիչ առաջ միացավ ռեփեր Համո Ադիյանը: «Մեր ժողովուրդը, որ կանգնած է այստեղ, մենք խաղաղ ցուցարարներ ենք»,-լրագրողներին ասաց նա: Ըստ նրա՝ գնահատականը պետք է նախագահը տա: «Նա պիտի ասի, թե այն, ինչ կատարվում է մեր երկրում, արդա՞ր է: Սենց որ գնա, ում համար ենք ստեղծագործելու, իրա՞նց մենակ, չէ, ոչ մեկի […]

Ոստիկաններին հաց ու ջուր առաջարկեցին /ֆոտո, վիդեո/

Բաղրամյան պողոտայում շարունակուվում է նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Ակտիվսիտներն արդեն մոտ 17 ժամ է, այստեղ են գտնվում: Քիչ այն կողմ են ոստիկանները՝ պատ կազմած, մեկ շարքով կանգնած: Չնայած որոշակի լարվածությանը՝ ընդհանուր առմամբ մթնոլորտն այստեղ հանգիստ է, բարիդրացիական: Ակտիվիստներից ոմանք գնում են խանութներ, գնում ջուր, հյութ, կերակուրներ, հաց և բերում, մյուսներին էլ հյուրասիրում: Երբ երեխաներից […]

Բանակի զորությունը ամուր զինվորներն են

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ հունիսի 23-ին միջոցառում էր կազմակերպվել ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի ծավալած գործունեությանը, իրականացված ծրագրերին և դրանց արդյունքներին: Հանդես գալով շնորհավորական ելույթներով և պաշտպանական բարեփոխումների համատեքստում կարևորելով ռազմաբժշկական ծառայության արդիականացման […]

Ջերմաստիճանը կնվազի

Հունիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ին, 28-ին հյուսիսային շրջաններում, 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 3-4 աստիճանով:

Դի է հայտնաբերվել

Հունիսի 24-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երանի Մարգարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1930 թ. ծնված Է. Ֆ.-ի դին:

Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստների հետ. ոստիկանները ստուգում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին և հայտնեց, որ ահզանգեր են ստացել, որ պողոտա բերված աղբամանների մեջ քարեր կան: Ցուցարարները նշեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ կա այդ արկղերի մեջ: «Այդտեղ շինարարական աղբ է, պարոն փոխոստիկանապետ»: Ոստիկանները ստուգեցին, դատարկեցին աղբարկղերը, սակայն քարեր չգտան: […]

Աշխարհի ամենազարմանալի 10 շատրվանները /ֆոտո/

Հին ժամանակներում շատրվանները գոյություն են ունեցել կենցաղային կիրառման համար` նրանցից ջուր են խմել, այնտեղ լվացք են արել: Այսօր նրանք վերածվել են բացարձակապես անօգուտ, սակայն քաղաքաներին հիանալի տեսք հաղորդող զարդարանքների` ինժեներական մտքի դրսեւորման եւ ճարտարապետական փոքրիկ գլուխգործոցների, որոնք կառուցվում են խողովակների, քարի եւ ջրի օգնությամբ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի