11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2015

Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը: ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: Համաձայն հաստատված օրակարգի՝ նիստում քննարկվել են ՀՀ տնտեսության տեխնոլոգիահեն նոր հնարավորությունները և ՏՏ ոլորտի կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են նպատակային […]

Փոքրիկը 3 օր ապրել է մահացած ծնողների հետ

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի հանգստավայրերից մեկում: 6-ամյա ուկրաինուհին 3 օր ապրել է ծնողների հետ, որոնք մահացել էին ալկոհոլային թունավորումից:  Ուկրաինայից մի ընտանիք` 38-ամյա Վյաչեսլավը, նրա կինը` Մայան եւ 6-ամյա դուստրը` Անժելիկան, մայիսի 8-ին Անթալիայում բնակարան են վարձել: Հարեւանները պատմել են, որ նրանք հաճախ են վիճել, ալկոհոլը չարաշահել են, գրում է Нurriyet Daily News-ը: […]

Զրոների գումարը միշտ տալիս է զրո /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն այնքան խարիզմատիկ չեն, որ ժողովրդին իրենց հետևից տանեն ու իշխանափոխություն անեն: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:  Ըստ Ադիբեկյանի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կլինի հերթական ընդդիմադիր կուսակցությունը:  

Քաղաքացիների հոսքը շատանում է

Այս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների բողոքի ակցիան: Քաղաքացիների հոսքը շատանում է: Մյուսներն է Բաղրամյանի փոխարեն հավաքվում են Ազատության հրապարակում, և ենթադրվում է, որ այնտեղից կգան Բաղրամյան: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող մասնակիցները 4 օր տևած նստացույցից հետո շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ, հանդիպելով ոստիկանական պատնեշին, շարունակել էին […]

Նկատելով դանակը՝ փայտով ուժգին հարվածել է ձեռքին

Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց:  Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 1964 […]

Լրագրողներին արգելված է, Բաղրամյանի բնակիչներին՝ ոչ

Բաղրամյան պողոտան, ինչպես հայտնի է, փակ է: Այստեղ արդեն երկրորդ օրն է, նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները: Փողոցի վերին հատվածում ոստիկանական պատն է: Այս կողմից ևս պողոտան փակ է: Սակայն կարծես թե խտրական վերաբերմունք կա այստեղ: Լրագրողներին չեն թողնում այս հատվածով իջնել դեպի ներքև՝ ցուցարարների մոտ, սակայն քաղաքացիներից ոմանց թողել են՝ նշելով, […]

6,93 դրամի աղբյուրը ցույց տվեք. Ռոբերտ Նազարյանը վարչապետի մոտ է եղել

News.am-ը գրում է.  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր՝ հունիսի 24-ին, հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Նազարյանը: «Նախապես պլանավորված քննարկում էր լրիվ այլ թեմայով, այլ գերատեսչություններից եւս մարդիկ կային, հոսանքի գնից չենք խոսել»,-ասաց ՀԾԿՀ ղեկավարը: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իր դիրքորոշումը հայտնել է ելույթների, քվեարկության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի