16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

6,93 դրամի աղբյուրը ցույց տվեք. Ռոբերտ Նազարյանը վարչապետի մոտ է եղել

News.am-ը գրում է. 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր՝ հունիսի 24-ին, հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Նազարյանը:

«Նախապես պլանավորված քննարկում էր լրիվ այլ թեմայով, այլ գերատեսչություններից եւս մարդիկ կային, հոսանքի գնից չենք խոսել»,-ասաց ՀԾԿՀ ղեկավարը: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ իր դիրքորոշումը հայտնել է ելույթների, քվեարկության ժամանակ: Դիտարկմանը, թե հնարավոր համարում եք, որ չեղարկվի հոսանքի գնի բարձրացման որոշումը, Ռոբերտ Նազարյանն ասաց, տեսականորեն դա հնարավոր է, բայց պետք է ցույց տալ աղբյուրը՝ ով պետք է վճարի այդ գումարը, 6,93 դրամի աղբյուրը ցույց տվեք:

Հարցին, թե լուրեր են տարածվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը գնում է ՀԷՑ-ը, նա նշեց, որ տեղյակ չէ այդ թեմաներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ