11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 24, 2015

Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

 2015թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի գրությունը ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք  տալու համար: Տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:   

Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է գնել ՀԷՑ-ը. «Հրապարակ»

Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է անպայման գնել ՀԷՑ-ը, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում դրանք չազգայնացվեն, քանզի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների փաթեթն անչափ մեծ է: Գործարքն ամենեւին շահավետ չէ, այդուհանդերձ, կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, և պոտենցիալ գնորդի պատվերով, որի անունը չեն ցանկանում այս պահին հրապարակել, միջազգային ամենաճանաչված ընկերություններից մեկն աուդիտ կիրականացնի բիբինյան […]

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում իրավիճակը օրենքով կկարգավորվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը կկարգավորվի օրենքով, հայտնում է Ria.ru-ն: Կրեմլն այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել: Պեսկովը նշել է նաեւ, որ Ռուսաստանին ու Հայաստանին միավորում են պատմական կապերի, հայերն իրենց  մերձավորագույն դաշնակիցներ են: Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մեծ ուշադրությամբ Հայաստանի […]

Ռուբեն Հայրապետյանը փրկել է. Հրապարակ

Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս վազեց խաղադաշտ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ 100 հազար դոլար տուգանքի պատճառ դառնալով (մոտ 50 հազար՝ ստադիոն ներխուժելու համար, և մոտ 50 հազար էլ՝ քաղաքական ակցիայի), այլև նրանով, որ մերոնք ծրագրել էին ժամանակին Պորտուգալիայում կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի «վրեժը» հիմնովին լուծել: […]

Ինչու չի կանգնում Սուրիկ Խաչատրյանի «թասիբին». Առավոտ

Վերջին շրջանում, երբ Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված միջադեպերի, հանցագործությունների մասին, մարզպետի «թասիբին» է կանգնում սյունեցի երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը:  «Առավոտը» սյունեցի մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանից հետաքրքրվել է, թե նա մի ձայն չի հանում, համաձայն է Փոստանջյանի հետ: «Ամեն […]

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։ Տուժած լրագրողների […]

Չկա ինքնակազմակերպման նվազագույն մակարդակ. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակ» թերթի վերլուծականից.  «Բայց հավաքվածների և նույնիսկ նախաձեռնող խմբի անդամների շրջանում չկար ընդհանրական մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն իրենց պահանջները և ինչպես պետք է հասնել դրանց կատարմանը:  Մի մասը համարում է, որ պայքարը հանուն էլ.էներգիայի թացկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշման կասեցման համար է: Ըստ այս տեսակետի կողմնակիցների՝ իրենք չպետք է հավելյալ […]

«Ասեցիր՝ դեպուտատ եմ, հերիք էր, էլ հայհոյելս ո՞րն ա». Իրավունք

«Իրավունքը» գրում է. Երեկ Աժ նիստից հետո մի շարք պատգամավորներ խորհրդարանի մասնավոր միջանցքներում ամփոփում էին արտահերթ նիստը, իսկ ոմանք էլ ամփոփում էին ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի պահվածքը: ԲՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորները մասնավորապես նշում էին. «Թե ասա Հրանտ, ասեցիր դեպուտատ եմ, հերիք էր էլի, հայհոյելս ո՞րն ա»: Մեկ ուրիշն էլ ասաց. «Ինձ էլ են ոստիկանները բռնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի