17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ռուբեն Հայրապետյանը փրկել է. Հրապարակ

Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային խաղը նշանավորվեց ոչ միայն նրանով, որ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս վազեց խաղադաշտ՝ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային մոտ 100 հազար դոլար տուգանքի պատճառ դառնալով (մոտ 50 հազար՝ ստադիոն ներխուժելու համար, և մոտ 50 հազար էլ՝ քաղաքական ակցիայի), այլև նրանով, որ մերոնք ծրագրել էին ժամանակին Պորտուգալիայում կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի «վրեժը» հիմնովին լուծել:

Բանն այն է, որ այն ժամանակ մերոնց Լիսաբոնում շատ վատ էին ընդունել և մի քանի րոպեանոց ճանապարհն ավտոբուսով այնքան էին երկարացրել, որ մեր ֆուտբոլիստները խաղին ներկայացել էին հոգնած, ոչ մարզական վիճակում: «Զվարթնոց» օդանավակայանում պորտուգալերեն հնչեցված հայհոյանքները, փաստորեն, «վրեժի» ծրագրի մի մասն էին:

Վիրավորանքը կուլ չտված որոշ հայ ֆուտբոլասերներ որոշել էին նաև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից մինչև «Դինամո» մարզադաշտ ընկած ճանապարհին նույն տրյուկը խաղալ՝ մի քանի ժամ պորտուգալացի ֆուտբոլիստներին պտտեցնել Երևանի փողոցներով, նոր բերել մարզադաշտ, սակայն վերջին պահին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացել էր այս ծրագրի մասին և կանխել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ