30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոստիկաններին հաց ու ջուր առաջարկեցին /ֆոտո, վիդեո/

Բաղրամյան պողոտայում շարունակուվում է նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Ակտիվսիտներն արդեն մոտ 17 ժամ է, այստեղ են գտնվում: Քիչ այն կողմ են ոստիկանները՝ պատ կազմած, մեկ շարքով կանգնած: Չնայած որոշակի լարվածությանը՝ ընդհանուր առմամբ մթնոլորտն այստեղ հանգիստ է, բարիդրացիական:

Ակտիվիստներից ոմանք գնում են խանութներ, գնում ջուր, հյութ, կերակուրներ, հաց և բերում, մյուսներին էլ հյուրասիրում: Երբ երեխաներից մեկը ցանկանում էր հյուրասիրել, մեծահասակներին, վերջիններս հորդորեցին ոստիականներին էլ հյուրասիրել: 

«Մեր ոստիկաններն են, ինչ է եղել որ»,-ասացին նրանք ու հյուրասիրեցին:

Ապա երիտասարդները հերթով բոլոր ոստիկաններին ջուր առաջարկեցին, սակայն նրանք հրաժարվեցին:

Այստեղ դեռևս տեղադրված են մնում աղբամանները, որոնց պատճառով փողոցում գարշահոտություն է տարածվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ