01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սենց որ գնա, ում համար ենք ստեղծագործելու. ռեփեր Համոն միացավ

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարողներին քիչ առաջ միացավ ռեփեր Համո Ադիյանը: «Մեր ժողովուրդը, որ կանգնած է այստեղ, մենք խաղաղ ցուցարարներ ենք»,-լրագրողներին ասաց նա: Ըստ նրա՝ գնահատականը պետք է նախագահը տա: «Նա պիտի ասի, թե այն, ինչ կատարվում է մեր երկրում, արդա՞ր է: Սենց որ գնա, ում համար ենք ստեղծագործելու, իրա՞նց մենակ, չէ, ոչ մեկի համար:

Մենք խաղաղ մարդիկ ենք, մենք հայ ենք, ուղղակի պետք է լսել ժողովրդին»,-նկատեց երգիչը:

Նա շեշտեց, որ շատ խնդիրներ կան տարբեր բնագավառներում, և պետք է լսել ժողովրդին ու ամեն ինչ անել ժողովրդի համար: Երգիչը նաև ասաց, որ չգիտի, թե ինչու մյուս հայտնի մարդիկ այստեղ չեն: «Ես խաղաղ քաղաքացի եմ ու իմ պահանջն եմ ներկայացնում»:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ