19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օսիպյանը վեճի բռնվեց ակտիվիստների հետ. ոստիկանները ստուգում են

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին և հայտնեց, որ ահզանգեր են ստացել, որ պողոտա բերված աղբամանների մեջ քարեր կան: Ցուցարարները նշեցին, որ իրենք նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ կա այդ արկղերի մեջ:

«Այդտեղ շինարարական աղբ է, պարոն փոխոստիկանապետ»: Ոստիկանները ստուգեցին, դատարկեցին աղբարկղերը, սակայն քարեր չգտան:  Օսիխյանը լրագրողների հետ զրույցւոմ ասաց, որ դա իրենց պարտականությունն է, պետք է ապահովել բոլորի անվտանգությունը:

Ապա ակտիվիստները վեճի բռնվեցին Օսիպյանի հետ։ Նրանք պահանջեցին պատասխանել, թե իրենք իրավունք ունե՞ն պաշտպանվել քաղաքացիական հագուստով անձանցից, որոնք ներկայանում են որպես ոստիկան: «Եթե անգամ ոստիկանը քաղաքացիական հագուստով է, նա թևկապ ունի»,- պատասխանեց Օսիպյանը։  Օսիպյանը նշեց, որ հակառակ դեպքում նման մարդկանց տեսնելիս անհապաղ պետք է դիմել ոստիկանական համազգեստով անձանց։  

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ