11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2015

Մասնակցել է Շառլ Ազնավուրը

Հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Մարսելի 9-10 քաղաքապետարանի («Սպտիակ տուն»` «Maison Blanche») շենքի ճակատային մասում ամրացված «1915-2015. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» մակագրությամբ պաստառի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմաը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ, պատգամավոր Գի Տեսիեն, Մարսելի 9-10 քաղաքապետարանի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պերոն, Մարսելի 11-12 քաղաքապետարանի քաղաքապետ, […]

Շտեմարաններում «ծուղակներ» կան. ծնողները դժգոհ են /վիդեո/

«12 հազար դիմորդ ունենք ու կրկնակի էլ ծնողներ, և եթե ծնողներից մեկին դուր չեն գալիս շտեմարանները, դա այլ խնդիր է, բայց մեր հանրապետության լավագույն մասնագետների կողմից են զետեղվում շտեմարանները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ այսօր դիմորդները քննություն են հանձնում Հայոց լեզու և գրականություն առարկայից: Ծնողները լրագրողներին պատմում […]

Վտանգ կա, որ իսլամիստները կշարժվեն դեպի Հայաստան. Իրավունք

«Իրավունքն» արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարգեց՝ Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իսլամիստ ահաբեկիչների մուտքը մեր տարածաշրջան կանխելու համար: Դեսպանի խոսքով՝ մոտ ապագայում նրանց մուտքը մեր տարածաշրջան հնարավոր չէ, բայց կա վտանգ, որ գուցե իսլամիստները շարժվեն դեպի Կովկաս, դեպի Հայաստան: «Իսլամիստների մուտքը Կովկաս կարող է Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող կամ չունեցող, բայց հիմա […]

Սիսակյան շենքի խնդիրն այս տարի կլուծվի

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման երկրորդ փուլում ընդգրկված 47 ընտանիքների հետ: Ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել են դեռևս նախորդ հանդիպման ժամանակ բնակիչների կողմից բաց քվերակությամբ ընտրված շենքի լիազոր անձի ներկայացրած ցանկի համաձայն:  Հանդիպմանը քննարկվել են վթարային շենքի երկրորդ […]

Վերելակի դռների արանքում մնացած երեխայի հետ սեփական տանը դայակն է եղել. Ժամանակ

Երեկ առավոտյան՝ ժամը 11:28-ին ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երեւանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: 2010թ. ծնված Լ. Բ.-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել վերելակից, այնուհետեւ նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել էր: ՏԿԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վերելակում են գտնվել նաեւ 2008թ. ծնված Մ. Բ.-ը […]

Գինեգործության ու պանրագործության զարգացման նոր փուլ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում:   «Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած հարուստ փորձ, որի կիրառման […]

Սեյրան Օհանյանի կինը բացում է փակագծերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է: Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան […]

Հայոց լեզվի դիմորդների թիվը կրճատվել է /վիդեո/

Այսօր առավոտյան մեկնարկեց Հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ հանրապետությունում այս առարկան հանձնում է մոտ 7000 դիմորդ: Այս առարկայի դիմորդները ամենաշատն են: Նախորդ տարվա համեմատ Հայոց լեզվի դիմորդների թիվը պակասել է մոտ 400-500-ով: Մանրամասն՝ տեսանյութում:

Առանց Գորիկ Գուրգենիչի. Հայկական Ժամանակ

«Այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ Էլ կիմանաք»,- իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին այսպես է պատասխանել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Այդուհանդերձ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝  հարցին Հարությունյանը պատասխանել է. «Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի