04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գինեգործության ու պանրագործության զարգացման նոր փուլ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ գինեգործական ավանդույթներին և ոլորտի ընկերությունների գործունեությանը ծանոթանալու նպատակով:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան գյուղատնտեսության ոլորտում ունեն փոխգործակցության մեծ ներուժ, մասնավորապես գինեգործության, խաղողագործության և պանրագործության ոլորտներում:

  «Հատկապես այս ճյուղերում Ֆրանսիան ունի դարերով կուտակած հարուստ փորձ, որի կիրառման դեպքում և ֆրանսիացի մասնագետների հետ սերտ համագործակցության շնորհիվ մեր երկրում գինեգործությունն ու պանրագործությունը զարգացման նոր փուլ կմտնեն»,  նշել է իրխոսքում Սերգո Կարապետյանը 

Նախարարի խոսքով` այդ ոլորտների զարգացումն առավել արդիական է դարձել հատկապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետոԱյս համատեքստումնախարարը ընդգծել է Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը`ստացված արտադրանքը հետագայում ԵՏՄ շուկա արտահանելու նպատակովՄիաժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ շնորհիվ Հայաստանի բարենպաստ բնակլիմայական պայմանների և ֆրանսիական կողմի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ այդ արտադրանքը ԵՏՄ շուկայում մեծ պահանջարկ կունենա 

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ֆրանսիական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատման խնդրում:

 Պատվիրակության անդամներն իրենց հերթին համոզմունք են հայտնել, որ ճանաչողական բնույթ կրող այս այցը կունենա շարունակական բնույթ և հիմք կհանդիսանա հետագայում տեղացի գինեգործների հետ սերտ ու արդյունավետ համագործակցության հաստատման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ