11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2015

Կենդանիների արձագանքը, երբ իրենց տեսնում են հայելու մեջ /վիդեո/

Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է վայրի կենդանիների արձագանքը, երբ իրենց տեսնում են հայելու մեջ: Հաշված օրերի ընթացքում տեսանյութը երկու միլիոնից ավելի դիտումներ է ունեցել: Այս հետաքրքիր փորձարկման հեղինակը ֆրանսիացի լուսանկարիչ Քսավյե Յուբեր-Բրիեն է, ով կնոջ հետ զբոսաշրջության էր մեկնել Աֆրիկա:

Հայաստանը ամենադժբախտ երկրների շարքում է /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ միջազգային կազմակերպությունների հարցումների արդյունքում Հայաստանը համարվել է ամենադժբախտ երկրների շարքում: «Զիմբաբվեի կողքին ենք այդ ցուցանիշով»,-նշեց նա: Պատճառն այն է, որ հայերը քիչ են ժպտում, նոր մարդկանց հետ հանդիպելիս ոչ թե հաջողությունների, այլ իրենց անհաջողությունների մասին են խոսում: «Դարդերի մասին են խոսում»,-ասաց նա: Սոցիոլոգը նման հարցումների ադրյունքները […]

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նոր քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր  գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  սպանությունը բացահայտելու ուղղությամբ իրականացված […]

Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կարող են կանխել

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները համոզված են, որ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը կարող են կանխել երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Նրանք մի խոսքով կարող են լուծել ամիսներ շարունակ ձգվող խնդիրները: Սերժ Սարգսյանի «Տարոն, սիրուն չի» խոսքը դարձավ նախադեպ, որ Մաշտոցի պուրակում չդրվեն բուտիկներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հռոմ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ:  Հունիսի 6-8-ը նախարարը Հռումում կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովին:  Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, անտառաբուծության, ձկնաբուծության հարցերով կայացած նիստերի արդյունքները: Այցի շրջանակում նախատեսվում են նաև նախարարի հանդիպումները ՊԳԿ-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց […]

Հարսանիքի ժամանակ հարսը սպանել է հյուրերից մեկին

Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում հարսանիքը ողբերգական ավարտ է ունեցել:Հարսը սեփական հարսանիքի ժամանակ կրակել ու սպանել է իր զարմուհուն: 30-ամյա Քրիստինան իր հարսանիքի ժամանակ սկսել է վիճել 21-ամյա զարմուհու հետ, թե նրանցից ով է նստելու մեքենայի ղեկին, որպեսզօ տուն հասցնեն հարբած փեսային: Արդյունքում հարսը պատահաբար կրակել է զարմուհուն, ով տեղում մահացել է, գրում է The Daily Mail.-ը: […]

Նոր դրոշ, օրհներգ ու զինանշան՝ Հիսուսի արյամբ /վիդեո/

Ճարտարապետներ Լաերտ Թովմասյանն ու Աշոտ Երեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին այն նոր զինանշանը, դրոշը և օրհներգը, որոնց առաջարկում են անցնել սահմանադրական բարեփոխումներից հետո: «Առանց Աստծո և Աստվածաշնչի հնարավոր չէ երկիրը կառավարել, Աստված բացարձակ հեղինակություն է: Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք եւ մեզ անհրաժեշտ է ունենալ նման խորհդանիշներ»,-ասաց Թովմասյանը: Ըստ նրա՝ դրոշի վրա պետք է […]

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողով

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի