12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողով

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ