18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր դրոշ, օրհներգ ու զինանշան՝ Հիսուսի արյամբ /վիդեո/

Ճարտարապետներ Լաերտ Թովմասյանն ու Աշոտ Երեմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին այն նոր զինանշանը, դրոշը և օրհներգը, որոնց առաջարկում են անցնել սահմանադրական բարեփոխումներից հետո:

«Առանց Աստծո և Աստվածաշնչի հնարավոր չէ երկիրը կառավարել, Աստված բացարձակ հեղինակություն է: Մենք առաջին քրիստոնյա պետությունն ենք եւ մեզ անհրաժեշտ է ունենալ նման խորհդանիշներ»,-ասաց Թովմասյանը:

Ըստ նրա՝ դրոշի վրա պետք է պատկերված լինի նաև Մասիսը՝ համաշխարհային ջրհեղեղի ալիքների մեջ, իսկ գույները պետք է լինեն ավելի վառ. կապույտը պետք է խորհրդանշի խաղաղ երկինքը, կարմիրը՝ Հիսուսի արյունը:

Զինանշանը նույնպես կապվում է Քրիստոնեության հետ, դրանք պիտի խորհրդանշեն Հիսուս Քրիստոսին` մարդկության Փրկչին: Օրհներգը, ըստ բանախոսների` պիտի լինի Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, բառերը գրված են: 

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ