10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սեյրան Օհանյանի կինը բացում է փակագծերը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

«Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է: Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները:

Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ: Այսպիսով, «Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին»:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ