04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սիսակյան շենքի խնդիրն այս տարի կլուծվի

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների վերաբնակեցման երկրորդ փուլում ընդգրկված 47 ընտանիքների հետ: Ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն ընտրվել են դեռևս նախորդ հանդիպման ժամանակ բնակիչների կողմից բաց քվերակությամբ ընտրված շենքի լիազոր անձի ներկայացրած ցանկի համաձայն: 

Հանդիպմանը քննարկվել են վթարային շենքի երկրորդ փուլով վերաբնակեցմանն առնչվող, մասնավորապես բնակարանային հատկացումների հետ կապված հարցեր: Լսելով բարձրացվող բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները` տրվել են սպառիչ պատասխաններ:

«2013 թվականին մենք հաջողությամբ իրականացրեցինք Սիսակյան 3 շենքի բնակիչների վերաբնակեցման առաջին փուլը: Ինչպես և նշել էինք ծրագրի 3 փուլերի արդյունքում այս տարի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Փաստաթղթային անհրաժեշտ բոլոր ձևակերպումներից և հատկացումներից հետո երկրորդ փուլի մասնակիցները հնարավորություն կունենան տեղափոխվելու նոր բնակարաններ»,-ընդգծել է Վահե Նիկոյանը:

Վերաբնակեցման հերթական փուլի իրականացման նպատակով արդեն հաջորդ հանդիպմանը կկազմակերպվի բնակարանների հարկերի ընտրության վիճակահանություն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ