17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Առանց Գորիկ Գուրգենիչի. Հայկական Ժամանակ

«Այդ բոլոր խոսակցությունները անհեթեթություններ են, կգա ժամանակը, ամեն ինչ Էլ կիմանաք»,- իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրերի մասին «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հարցին այսպես է պատասխանել ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Այդուհանդերձ եթե ձեզ նման առաջարկ լինի, կընդունե՞ք՝  հարցին Հարությունյանը պատասխանել է. «Առաջարկ չի լինում, նշանակում է հանրապետության ղեկավարը, եւ հանրապետության ղեկավարը ում կնշանակի, նա իր պարտականությունները կկատարի»: Նկատառմանը, որ որեւէ պաշտոնում նշանակելիս նաեւ տվյալ անձի համաձայնությունն Է անհրաժեշտ, Արզուման Հարությունյանն արձագանքել է, «Ես զինվորական եմ, որտեղ նշանակեն, այնտեղ Էլ կաշխատեմ»:

ԱԱԾ գործող տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարաձգվել էր մինչեւ 2016թ. փետրվարի 11-ը: Տեւական ժամանակ է քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ այղ ժամկետը լրանալուց հետո հենց ԱԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը կնշանակվի ԱԱԾ պետ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ