11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2015

Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության` հունիսի 3-ին մեկնարկած 22-րդ կոնգրեսին, որը անցկացվում է  “Հարկադիր կատարող՝ կապը օրենքի և տնտեսության միջև. նոր մոտեցումներ հարկադրանքին” […]

ԳեոՊրոՄայնինգ-ը՝ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության վերաբերյալ

ԳեոՊրոՄայնինգ ընկերության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, մասնավորապես նշելով.  2015թ հունիսի 2-ին  ՀՀ Ոստիկանության հասարակայնոյթյան հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել է Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության, անօրինական վերամշակման և իրացման դեպքի  հայտնաբերման մասին: Հաղորդագրության մեջ նշվում են նաև ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ մի քանի աշխատակիցների անուններ:     ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը իր ողջ պատմության […]

Բրազիլիայի սենատն ընդունել է Ցեղասպանությունը. Նալբանդյանը պնդում է

«Վերահաստատում եմ Բրազիլիայի սենատի կողմից ընդունված որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Վերջնական որոշումը հրապարակվել է նախօրեին, տեղադրված է սենատի պաշտոնական կայքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Ես կարող եմ վերահաստատել նաև, որ ԱԳՆ-ն ողջունել է Բրազիլիայի սենատի այդ որոշումը»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Բրազիլիայի սենատի կողմից ընդունվել է Հայոց […]

Առաջին «տուրիստը» եղել է Նոյը եւ այցելել է Հայաստան /վիդեո/

«Չկա երկիր, որ էժան լինի ամբողջությամբ: Կան տարբեր սանդղակներ, ու գների տարբերություն պիտի լինի»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նա նշեց, որ Հայաստանում պետք է ավելանան երեք աստղանի հյուրանոցները, ինչպես նաև հյուրանոցներում աշխատող մասնագետները պետք է վերապատարստվեն, քանի որ ներկայիս աշխատակիցների մեծամասնությունը անհրաժեշտ որակները չունի: Ինչ վերաբերում է էքսկուրսավարներին, ապա […]

Հանուն զուգարանակոնքի` Էրդողանը կդիմի դատարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում, գրում է  Ermenihaber.am-ը: Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում  նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը: Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ

Հունիսի  2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպել է  Չեխիայի Սենատի  նախագահ Միլան Շտյեխի հետ: Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և  կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր  ուղղություններով:    Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի […]

Լավագույն ավանդույթները շարունակվում են /վիդեո/

ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գևորգյանը կիրակի օրը մասնակցում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից Արտաշատում կառուցված եկեղեցու օծման արարողությանը: Նա նախկինի պես ողջունում էր իշխանության ներկայացուցիչներին՝ նախարարներին, պատգամավորներին: Արարողությունից հետո Henaran.am-ը փորձեց պարզել, թե չի կարոտում կառավարությունում աշխատանքը: Գևորգյանը միայն հիշեցրեց՝ ավանդույթը չի խախտում, ոտքի վրա հարցերին չի պատասխանում:  Հիշեցնենք, ներկայումս […]

«Երևանյան ամառը»՝ Շենգավիթում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ից արդեն երրորդ տարին անընդմեջ մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մանկական հետաքրքիր միջոցառումների ծրագրերը: Շենգավիթ վարչական շրջանի Շողակաթ զբոսայգում անցկացվել է «Ողջույն Շենգավիթ» խորագրով միջոցառումը։ Համերգային ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել շփվելու սիրված մուլտհերոսների, ինչպես նաև ծաղրածուների հետ, հետևելու աճպարար-ձեռնածուի հնարքներին: Մանկական շոու-ծրագիրն ուղեկցվել […]

Հրդեհ բենզալցակայանում. կա զոհ

ՀՀ  քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Կապանում գործող բենզալցակայանում տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ,  որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։ 2015թ մայիսի 30-ին` ժամը 23:20-ին, «Կապան ԲԿ» ՓԲԸ-ից  ահազանգ է ստացվել, որ բենզալցակայանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներով հիվանդանոց է տեղեփոխվել երկու տղամարդ՝  Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի բնակիչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի