11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2015

Հիշում են եւ չեն պահանջում

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է միասնական հասարակական-քաղաքական օրակարգ ու պլատֆորմ ստեղծել՝ իր շուրջը համախմբելով կուսակցություններին, մտավորականներին: Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ սա ուղղակի խոսում է հայտարարությունն ընդունած մարդկանց քաղաքական ոչ ադեկվատության մասին: «Որովհետև այդ կուսակցության անցած ճանապարհը բացառում է նման հավակնությունը, բայց ցավոք սրտի, այդ մարդիկ […]

Օձերն ակտիվանում են

Հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Հիշեցնենք, նախօրեին օձը մտել էր երեւանյան բնակարաններից մեկը: 

Ջերմաստիջանը կտրուկ կբարձրանա

3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 3-5-ին էապես չի փոխվի, 6-ին կնվազի 2-3 աստիճանով:  Այսօր ցերեկը սպասվում է +32 աստիճան տաքություն: Նույն ջերմաստիճանը կպահպանվի նաև հետագա օրերին:

Ավտովթար Մխչյանի մոտ. կա տուժած

Հունիսի 2-ին, 23.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Երևան հատվածի 12-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 25 SS 425 պ/հ (վարորդ` Ա. Ա., ծնվ.1992թ.) և «ԲՄՎ» մակնիշի 15 […]

Ում է կասկածում Սեյրան Օհանյանը. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծական եւ տեղեկատվական օղակները օրերս խստագույն հանձնարարություն են ստացել ՀՀ պաշտպանության նախարար Աեյրան Օհանյանից՝ պարզելու համար, թե ովքեր են այն մարդիկ, որոնք հայաստանյան մամուլում արշավ են սկսել Պնսւխարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի դեմ: Վերջին շրջանում մամուլում, սոցիալական ցանցերում լուրեր են հայտնվում, որոնք ոչ բարենպաստ լույսի ներքո են ներկայացնում Պնախարարի […]

Ոչ մի լումա ավել, այլապես…

Մեզ չեն գոհացնում իշխանական բուրգից վերջին ժամանակներում հնչող հավաստիացումները, թե թանկացումն անխուսափելի է: Այս մասին նշված է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:  «Մենք հարկեր ենք վճարում ոչ նրա համար, որպեսզի նրանք դեմագոգիայով զբաղվեն և փորձեն համոզել, որ իրենց վատ աշխատանքն այլընտրանք չունի և կարող է անպատիժ մնալ: «Ոչ թալանին» նախաձեռնությունը մեկ անգամ ևս հիշեցնում […]

Սկանդալի հանգուցալուծումը. Զեպ Բլատերը հրաժարական է տվել

Օրեր առաջ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Զեպ Բլատերը հրաժարական է տվել: Նա այդ մասին հայտարարել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ սկանդալ առաջացավ ՖԻՖԱ-ի շուրջ: Շվեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` […]

Գործարարի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել. Ժողովուրդ

Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի մոտ Նաիրի ԲԿ-ում քաղցկեղ է ախտորոշվել: Բարերարի հարազատները տեղեկացրել են, որ Վահագն Հովնանյանն արդեն տանն է: Այլ մանրամասներ առայժ, հայտնի չեն, տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը:  

Պրահայում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի և Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը: Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի