28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հիշում են եւ չեն պահանջում

«Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է միասնական հասարակական-քաղաքական օրակարգ ու պլատֆորմ ստեղծել՝ իր շուրջը համախմբելով կուսակցություններին, մտավորականներին: Henaran.am-ի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ սա ուղղակի խոսում է հայտարարությունն ընդունած մարդկանց քաղաքական ոչ ադեկվատության մասին:

«Որովհետև այդ կուսակցության անցած ճանապարհը բացառում է նման հավակնությունը, բայց ցավոք սրտի, այդ մարդիկ չեն ուզում ընկալել պարզ ճշմարտությունները և փորձում են գնալ տրամաբանությանը հակառակ կամ թերագնահատել Հայաստանի քաղաքացիների մտավոր ունակությունները: Ես չեմ կարծում, որ սա որևէ ձևով եղանակի փոփոխության կբերի ընդհանրապես ներքին քաղաքականության մեջ, էլ չեմ ասում, որ եղանակ կստեղծի»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ հասարակական պլատֆորմի ձևավորման գաղափարը շատ լավն է, բայց այս պարագայում պետք է հաշվի առնել նախևառաջ մեր ազգի մենթալիտետը.

«Մենք անհատների ազգ ենք, քաղաքական գործիչներից ամեն մեկն այնքան է իրեն սիրում, որ մտածում է, որ իրենից վեր մարդ չկա, իրեն Նապոլեոն Բոնապարտ է պատկերացնում, այնպես որ ՕԵԿ-ի նախաձեռնությունը ես համարում եմ ուտոպիա, Հայաստանում երբեք չի ձևավորվում նման պլատֆորմ»:

Քաղաքագետը շեշտեց՝ մեկ այլ հանգամանք ևս պետք է հաշվի առնել. «Այդ նախաձեռնությունը գալիս է ՕԵԿ-ից, որը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բավական կտրուկ վարկանիշային անկում ունի, և ժողովուրդը մինչև հիմա չի մոռացել Արթուր Բաղդասարյանի «դավաճանությունը»»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ