17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Սկանդալի հանգուցալուծումը. Զեպ Բլատերը հրաժարական է տվել

Օրեր առաջ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրված Զեպ Բլատերը հրաժարական է տվել: Նա այդ մասին հայտարարել է հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ սկանդալ առաջացավ ՖԻՖԱ-ի շուրջ: Շվեյցարական ոստիկանությունը Ցյուրիխի հյուրանոցներից մեկում ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ CONCACAF-ի` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին, Հարավային Ամերիկայի ֆեդերացիայի` CONMEBOL-ի և Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահներին, ինչպես նաև Ուրուգվայի, Վենեսուելայի և Կոստա Ռիկայի ազգային ֆեդերացիաների ղեկավարներին:

Նրանք բոլորը կասկածվում են Ռուսաստանի և Քաթարի` որպես աշխարհի առաջնությունները հյուրընկալող պետությունների ընտրության ժամանակ ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ:

Կարծիքներ հնչեցին, որ կարող է ձերբակալվել նաեւ  Բլատերը: Եվ չնայած այդ սկանդալին` մայիսի 29-ին Բլատերը վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում:

Եվ ահա այժմ նա հրաժարական է տվել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ