11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2015

Հայաստանում չի աշխատում

ՀՀ-ում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը խաղի կանոնների պահպանման, արդար դատական համակարգի եւ մենաշնորհներից ազատվելու խնդիր ունի: Մտածելակերպն է պետք փոխել՝ կյանքի կոչել օրենքները, կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը. «Այն ամենը, ինչ աշխատում է այլ երկրներում, Հայաստանում չի աշխատում:»

Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը,  Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս  Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր   է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը  և այս համատեքստում կարևորել  Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը  շնորհակալություն է հայտնել, որ […]

Տարօրինակ է

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը դեռևս չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառը: Henaran.am-ի հետ զրույցում նա նկատեց. «Իմ ու ամուսնուս կյանքում ինչ-որ փոփոխություններ են լինում՝ կապված իր աշխատանքի հետ,  և մի տեսակ դա մեզ չի թողնում, որ պլանավորենք մեր հանգիստը, բայց հուսամ ամառվա մեջտեղում մի բան կմտածենք»: Երգչուհին միշտ նախընտրել է հանգիստը վայելել ծովափնյա վայրերում, որովհետև […]

Մեկնարկում է կին ձեռներեցների շաբաթը

Tert.am-ը գրում է.  «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հունիսի 8-ից 11-ը երկրում հայտարարում է  կին ձեռներեցների շաբաթ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում  կանանց ձեռներեցությունը զարգացման մեծ հնարավորություն ունի։ «Այսօր մենք նպատակ ու խնդիր ենք դրել մեր առջև բոլոր համապատասխան գերատեսչությունների, պետական մարմինների ու անհատների առավել ընդգրկուն […]

Վարչապետը հանդիպում է ունեցել «Չեխական ավիաուղիներ» ընկերության նախագահի հետ

Հունիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ»  ընկերության  տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ: Զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ»  ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են  քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների […]

Քննիչն արձանագրել է ցուցմունք, որը մեղադրյալը չի տվել

Քաղաքացի  Հայկ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իր անչափահաս որդու վերաբերյալ քրեական գործով մեղադրյալի եւ իր որդու միջեւ առերես հարցաքննության ժամանակ քրեական գործը քննող քննիչը ցուցմունք է արձանագրել, որը մեղադրյալը չի տվել: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքացի  […]

Լրագրողը փորձել է հարցազրույց վերցնել մահացած մարդուց /վիդեո/

Բրազիլիայում հանցագործները փորձել են խանութ թալանել եւ կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Ապա հրաձգություն է սկսվել ոստիկանության հետ, եւ հանցագործներից մեկը սպանվել է: Դեպքի վայր ժամանած լրագրողը նախ հարցազրույց է վերցրել ոստիկանից, ապա մոտեցել գետնին պառկած տղամարդուն ու սկսել հարցեր տալ նրան: Քիչ անց միայն լրագրողը հասկացել է, որ իր առջեւ մահացած մարդ է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի