31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

Հունիսի 3-ին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի վերջին օրը,  Պրահայի արքեպիսկոպոսարանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Պրահայի արքեպիսկոպոս  Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը բարձր   է գնահատել Հայաստանի և Չեխիայի միջև բարեկամական հարաբերությունների խորացումը  և այս համատեքստում կարևորել  Հայ առաքելական եկեղեցու և չեխ կաթոլիկ եկեղեցու համագործակցությունը: Վարչապետը  շնորհակալություն է հայտնել, որ չեխ կաթոլիկ եկեղեցին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Յիլիի  տաճարը տրամադրում է հայկական ժամերգությունների և պատարագների անցկացման համար և  իր երախտագիտությունն է հայտնել  Կարդինալին Չեխիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և Ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին ցուցաբերած աջակցության համար:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին` Կարդինալ Դուկան բարձր է գնահատել  Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն և  կարևորել այն հայ-չեխական բարեկամության ամրապնդման և խորացման համատեքստում:  Նրա խոսքով՝ մեծ պատիվ է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած և աշխարհի ամենահին ազգերից մեկի ներկայացուցիչներին և  անգնահատելի համարել հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային հոգևոր և մշակութային ժառանգության մեջ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այլ հարցեր ևս, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ