10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Մեկնարկում է կին ձեռներեցների շաբաթը

Tert.am-ը գրում է. 

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» հունիսի 8-ից 11-ը երկրում հայտարարում է  կին ձեռներեցների շաբաթ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը՝ ընդգծելով, որ մեր երկրում  կանանց ձեռներեցությունը զարգացման մեծ հնարավորություն ունի։

«Այսօր մենք նպատակ ու խնդիր ենք դրել մեր առջև բոլոր համապատասխան գերատեսչությունների, պետական մարմինների ու անհատների առավել ընդգրկուն մասնակցությունը բերել այս հարցի շուրջ։ Քանի որ կանանց մասնակցությունը տնտեսությանը, ընդհանուր առմամբ, կբերի երկրի զարգացմանը»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս շաբաթվա ընթացքում նախատեսվում են մի շարք ծրագրեր, որոնցից ամենակարևորն է՝ «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության մասին համաժողովի անցկացումը։

«Համաժողովի շրջանակներում մենք հնարավորություն կունենանք քննարկելու ոչ միայն մեր երկրում, այլ նաև այլ երկրագնդում առկա իրավիճակը, զարգացման միտումները, խնդիրներն ու լավագույն փորձը տեղայնացնել ու տարածելու Հայաստանում։ Համաժողովին մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներ, դեսպանություններ, որոնք կարևորում են կանանց մասնակցությունը տնտեսության մեջ»,- ասաց նա։

Լիլիթ Ասատրյանը նաև նշեց, որ ասոցիացիան հանդիսանում է «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» լիիրավ անդամ, որի անդամ են 120 երկրներից 5 մլն ձեռներեց կանայք։

«Հայաստանի կին ձեռներեցների ցանցը այս պահին միավորում է ավելի քան 300 կին ձեռներեցների, որոնք մեր միջոցով համալրում են աշխարհի ցանցին։ Նրանք հիմնականում բոլորը փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են, քանի որ մեր երկրում խոշոր բիզնեսը կանանց ձեռքում չէ։ Նշեմ, որ կին ձեռներեցների թիվն աճում է, քանի որ հայտնաբերում են ցանցը ու հասկանում մեր տրամադրած ծառայության օգտակարությունը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ