18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը հանդիպում է ունեցել «Չեխական ավիաուղիներ» ընկերության նախագահի հետ

Հունիսի 3-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Պրահայի իր կեցավայրում հանդիպել է «Չեխական ավիաուղիներ»  ընկերության  տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հետ:

Զրուցակիցները քննարկել են «Չեխական ավիաուղիներ»  ընկերության Պրահա-Երևան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը: Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, և իրենք պատրաստ են  քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:

Վարչապետ Աբրահամյանը կարևորել է չվերթների վերաբացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել  ընկերությանն այս հարցում: Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ»  ընկերության ղեկավարության Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու ուղիղ  չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի  վերաբացելու կանոնավոր չվերթները:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ