Հանուն զուգարանակոնքի` Էրդողանը կդիմի դատարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում, գրում է Ermenihaber.am-ը:
Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը:
Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, թե նախագհական նոր նստավայրում զուգարանակոնքերը ոսկուց են:
Իսկ Էրդողանը, թուրքական հեռուստահողորդումներից մեկի եթերում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, ասել էր, թե, եթե վերջինս իր պալատում ոսկե զուգարանակոնք գտնի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ:
Աղբյուր` Ermenihaber.am