20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ

Հունիսի  2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպել է  Չեխիայի Սենատի  նախագահ Միլան Շտյեխի հետ:

Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և  կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր  ուղղություններով:

   Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը  նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը,  միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ