16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԳեոՊրոՄայնինգ-ը՝ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության վերաբերյալ

ԳեոՊրոՄայնինգ ընկերության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, մասնավորապես նշելով. 

2015թ հունիսի 2-ին  ՀՀ Ոստիկանության հասարակայնոյթյան հետ կապերի և տեղեկատվության վարչությունը հաղորդել է Արարատի ոսկու ֆաբրիկայից մեծ քանակությամբ ոսկու հանքաքարի հափշտակության, անօրինական վերամշակման և իրացման դեպքի  հայտնաբերման մասին: Հաղորդագրության մեջ նշվում են նաև ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ մի քանի աշխատակիցների անուններ:    

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը իր ողջ պատմության ընթացքում նախադեպը չունեցող այսպիսի միջադեպի հետ բախվում է առաջին անգամ և իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ Ոստիկանության աշխատակիցներին նրանց օպերատիվ աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար, որոնք նրանք ցուցաբերել են անօրինական գործողությունները հայտնաբերելու ընթացքում:

Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ “ԳեոՊրոՄայնինգ գոլդ” ընկերությունը իրավապահ մարմիններին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն հետագա քննության արդյունավետ և լիարժեք անցկացման, կատարված դեպքի բոլոր հանգամանքների պարզման և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար:  

ԳեոՊրոՄայնինգ գոլդ ՍՊԸ-ն իր հերթին մտադիր է բարձրացնել անվտանգության մակարդակը, ինչպես նաև վերահսկողության համակարգին ուղղված պահանջները, անհրաժեշտության դեպքում այդ հարցերով սերտորեն համագործակցելով պետական կառույցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: 

 

                                                                

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ