14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Մեզ գժի տեղ են դնո՞ւմ /վիդեո/

Հուսիսային պողոտայի նախկին 11 բնակիչները առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ։ «Չկարողացանք բնակարան առնել, քանի որ մեր փոխհատուցմները կիսատ պռատ տվեցին, փողի մի մասն էլ կերան։ Հեռուստացույցով բազմիցս հայտարարում են, որ քառակուսի մետրին 1000 դոլար են տվել, սակայն նման բան չի եղել: Մենք էլ դրանից հետո պայքարի մեջ մտանք՝ դե որ 1000 […]

Զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը կհոգա պետությունը

Այսօր  կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագծին:   Հեղինակի կողմից բարձրացվել է զինծառայողների բժշկական սպասարկման հարցը: Մասնավորապես՝  մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանում գործող բժշկական օգնություն և […]

Վաղը պարզ կլինի. նախարարը՝ մանկապարտեզից երեխաների հոսպիտալացման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզում 12 երեխա աղիքային վարակ ախտանիշով հոսպիտալացվել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում հիգիենիկ աշխատանքները պետք է համապատասխանեցվեն այն նորմատիվներին, որ ժամանակին պատրաստել է Առողջապահության նախարարությունը: «Այս հարցի արժեքը հասկանալուց հետո պետք է հասկանալ, թե ինչ բյուջե կպահանջվի, որ կարողանանք բոլոր […]

Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին, գրում է  Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն  է հայտնել Մուհամեդ Մուրսիի և […]

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկմանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետարքվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից՝ որպես մասնակից կողմ:  Գլխավոր դատախազը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ այս գործը Հայաստանի համար կարևոր է երկու առումով: «Նախ՝ սա առաջին դեպքն է, և Հայոց ցեղասպանության հարցը […]

Ինչ հիմքերով էին ձերբակալել Գոհար Ենոքյանին. ասում է Դատախազը

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հետ կապված քրեական գործին: Նա նշեց, որ 73 տարեկան տիկնոջ համար խափանման միջոցն ընտրել են կալանքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ հիմքերով են նրան ձերբակալել ու նման խափանման միջոց ընտրել:  Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ […]

Օտարերկյա բուժման համար պետությունը կօգնի զինծառայողներին

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագծին, սակայն որշակիորեն լրամշակված տարբերակը։ ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում […]

Ինչու քրեական գործ չեն հարուցում նախարարի հայտարարության մասին

ԱԺ-ում քննարկվող «ՀՀ դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվությանը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրեց, թե ինչու Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե ՀԷՑ-ում գողություն է կատարվում, հիմք չի հանդիսանում քրեադատավարական ընթացք տալու համար: Պատգամավորը նաև նկատեց, թե Վերահսկիչ պալատի արձանագրված խախտումների համար էլ նույնիսկ քրեական գործ չի հարուցվում: Գլխավոր դատախազը նշեց, որ եթե կա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի