20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վաղը պարզ կլինի. նախարարը՝ մանկապարտեզից երեխաների հոսպիտալացման դեպքից /վիդեո/

Ինչպես արդեն հայտնել ենք, Արմավիրի մարզում 12 երեխա աղիքային վարակ ախտանիշով հոսպիտալացվել է: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում հիգիենիկ աշխատանքները պետք է համապատասխանեցվեն այն նորմատիվներին, որ ժամանակին պատրաստել է Առողջապահության նախարարությունը: «Այս հարցի արժեքը հասկանալուց հետո պետք է հասկանալ, թե ինչ բյուջե կպահանջվի, որ կարողանանք բոլոր մանկարպարտեզզների ամբողջ խոհանոցային պայմանները բարեփոխել»,-ասաց նա:

Նշենք, որ 12 դեպքն էլ գրանցվել է մանկապարտեզ հաճախող երեխաների շրջանում: Նախարարը նաև նշեց, որ այստեղ զուտ ֆունկցիոնալ խնդիր ևս կա, այսինքն՝ պահանջվում է հիգիենիկ պայմանների ամենօրյա հսկողություն: «Որպես առողջապահական մարմին հորդորում ենք իրավապահ մարմիններին պատճառները վերացնել, մենք էլ մեր հերթին փորձում ենք պատճառները բացահայտել ու համակարգային լուծման հասնել»,-ասաց նա: Արմեն Մուրադյանը նշեց, որ հարուցիչի լաբորատոր ստուգման պատասխանը կլինի միայն վաղը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ