17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեզ գժի տեղ են դնո՞ւմ /վիդեո/

Հուսիսային պողոտայի նախկին 11 բնակիչները առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ։

«Չկարողացանք բնակարան առնել, քանի որ մեր փոխհատուցմները կիսատ պռատ տվեցին, փողի մի մասն էլ կերան։ Հեռուստացույցով բազմիցս հայտարարում են, որ քառակուսի մետրին 1000 դոլար են տվել, սակայն նման բան չի եղել: Մենք էլ դրանից հետո պայքարի մեջ մտանք՝ դե որ 1000 է, տուր մեր 1000-ը, ինչի՞ ես մեզ 200 տվել»,- ասում է անօրինական ձևով բնակարանը կորցրած Ժենյա Պողոսյանը։

Իսկ բնակիչներից Գոհար Ասատրյանն էլ ավելացնում է, որ միայն ընտրություններից առաջ են ասում, որ իրենց հարցերը կլուծվեն, իսկ հետո հրաժարվում են:

Կենտրոնի նախկին բնակչուհին հիշեցնում է, որ ընդամենը 11 ընտանիք է մնացել առանց տանիքի, և եթե ամեն մեկին չնչին գումար էլ տան, ապա իրենք էլ կավելացնեն և բնակարան կգնեն։

«Արհամարում են մեզ, բանի տեղ չեն դնում: 15 տարի մեզ գցել են փողոցներում: Ոնց որ մեզ պարացնեն ու գժի տեղ դնեն:Իրենց տված փոխհատուցումը հետ կտամ, փոխարենը թող իմ բնակարանը հետ տան, տվեք իմ տունը տեղում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ