19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բոսնիա և Հերցոգովինա կատարած այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի մահապատժի դատավճռի մասին, գրում է  Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «CIHAN» լրատվական գործակալության` Էրդողանը նախ քննադատել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը և նախագահ Մուրսիի իշխանության տապալումը, ապա իր դժգոհությունն  է հայտնել Մուհամեդ Մուրսիի և նրա 106 կողմնակիցներին մահապատժի ենթարկելու դատավճռի վերաբերյալ:

«Մենք ի սկզբանե չենք աջակցել և հավանության չենք տվել Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջմանը: Միջազգային հարթակներում  ասել եմ, որ  ես Սիսիին չեմ ճանաչում որպես Եգիտոսի նախագահ: Այժմ էլ նույնը ասում եմ: Ինձ համար Եգիպտոսի նախագահը Մուրսին է: Ես ՄԱԿ-ում նրա հետ նույն սեղանի շուրջ չեմ նստի: Եթե նստեմ, ապա ինքնս ինձ կհակասեմ: Եթե նստեմ դեմոկրատ չեմ լինի»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ