28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Զինծառայողների արտերկրում բուժման ծախսերը կհոգա պետությունը

Այսօր  կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագծին:

 

Հեղինակի կողմից բարձրացվել է զինծառայողների բժշկական սպասարկման հարցը: Մասնավորապես՝  մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման, անհնարինության դեպքում այն օտարերկրյա պետությունում իրականացնելու խնդիրը:

 

Գործող օրենսդրությունը զինծառայողների համար սահմանում է  անվճար բուժօգնության հնարավորությւոն ՀՀ բժշկական հիմնարկներում: Սակայն, բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության տարածքում գործող բժշկական հիմնարկներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները չեն մատուցում եւ հետեւաբար զինծառայողին, ով վնասվածք է ստացել զինվորական ծառայության ընթացքում, անհրաժեշտ է տեղափոխել արտերկիր՝ բուժման նպատակով, պետությունը որեւէ մասնակցություն չի ունենում նրա բուժման, կացության ու ճանապարհածախսի հատուցման մասով:

 

Փաստորեն անձը, ով իր առողջությունը զոհաբերել է հանուն սահմանադրական պարտքի կատարման, լավագույն դեպքում ստանում է պետական պարգեւ, սակայն արտերկրում անհրաժեշտ ու արդյունավետ բուժման ծախսերը պետք է հոգա անձամբ (ինչը մեր պետության միջին եկամտով ապրող ընտանիքների համար հաճախ աստղաբաշխական թիվ է) կամ միջինում 21 տարեկանից դատապարտվի հաշմված ապրելուն: Ընդ որում, պետության կողմից նման վերաբերմունք դրսեւորելը խիստ բացասական ազդեցություն է թողնում զորակոչի վրա:

 

Կառավարությունը իր կողմից առաջարկել է լրամշակել օրենսդրական նախաձեռնությոնը, այն ավելի ամբողջական դարձնելու նպատակով, և օտարերկրյա պետությունում բուժում ստանալու հնարավորություն ընձեռնել նաև մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներին: Իսկ այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայությունը, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում:

Հիշեցնեմ որ, կառավարությունը ապրիլի 30-ի  նիստին անդրադարձել էր սահմանագծին 4 տարի առաջ հակառակորդի գնդակից ողնուղեղը և ողնաշարը վնասած զինծառայող Գևորգ Եղիազարյանի բուժման խնդրին: Կառավարության անդամները նաև դրամահավաքով էին աջակցել զինծառայողին:

Վարչապետն այսօրվա կառավարության նիստում անդրադարձել է թեմային, շեշտելով խնդրի օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ