06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկմանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետարքվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից՝ որպես մասնակից կողմ:  Գլխավոր դատախազը նշեց, թե առիթ ունեցել է ասելու, որ այս գործը Հայաստանի համար կարևոր է երկու առումով:

«Նախ՝ սա առաջին դեպքն է, և Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթության մեջ որևէ կերպ քննարկման առարկա չի եղել: Վիճարկվում է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը թեև ունի որոշակի միջազգային հանրային ճամնաչում աշխարհում, այնուամենայնիվ չի կարելի համադրել Հոլոքոստի հետ, քանի որ Հոլոքոստը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ճանաչված իրավական փաստ է: Բացասական համեմատության իմաստով մեզ համար  անհրաժեշտություն առաջացրեց, որ միջամտենք որպես պետություն»,-ասաց նա:

Կոստանյանը հիշեցրեց, թե գործի առաջի դատավարությունը ՀՀ կառավարությունը չի մասնակցել, քանի որ այդ փուլում չունենին իրավական ձևակերպումներ, որը կար պալատի որոշման արդյունքում: «Ըստ այդմ էլ տեսանք, որ միջամտությունն այլընտարնք չունի»,-նշեց նա և հավելեց, թե իրենց խնդրին էր, որ բացառեն իրավական որևէ որոշում, թե Ցեղասպանություն չի եղել և այդ իսկ պատճառով գործում ներդրեցին ողջ ներուժը՝ ներառելով նաև միջազգային հեղինակավոր իրավաբանների ՝որպես ՀՀ շահերի պաշտանություն:

 Երկրորդ հանգամանքն ըստ նրա՝ այն էր, որ ՀՀ-ն պետք է դատարանին ներկայացներ այն փաստերը, որը կոնվեցիայի իմաստով Եղեռնը որակում են որպես ցեղասպանութուն: Նա նշեց, որ վերջնական որոշումը հավանաբար կլինի վեց ամսվա կտրվածքով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ