11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2015

Պայթյուն գազալցակայանում. վիրավորվել են Ճոյտի եղբայրը և որդին

Այսօր առավոտյան՝ ժամը 09.52-ին Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: Նախարարությունը այլ մանրամասներ չի հայտնում: Հիշեցնենք, վերջին օրերին սա գազալցակայանում տեղի […]

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ . պատգամավորը՝ Վիգեն Սարգսյանին

2014  թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց, թե քաղաքական կուսակցություններին ինչ սկզբունքով են նախագահականի կողմից հատկացնում ֆինանսական աջակցություն՝ մրցույթների, թե դրամաշնորհների կարգով, ու որոնք են ստացել նման աջակացություն: Ավելի վաղ բյուջեն ներկայացնելիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ որոշակի գումար է հատկացվել քաղաքական կուսակցությունների աջակցության համար: «Հետաքրքիր կլիներ […]

Երկրաշարժ Ադրբեջանում

Մայիսի 26-ին, ժամը 05.40-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.390 և արևելյան երկայնության 46.440 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ և 4,5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: ԼՂՀ տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտ և Ասկերան քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ

ԱՄՆ-ի կոնգրեսում Թուրքիայի խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով կոչ է արվում Թուրքիային «հարգանք ցուցաբերել մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ»: Բանաձևին կողմ է արտահայտվել 29 կոնգրեսական: Նրանց 9-ը Թուրքիայի հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամներ են, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» պարբերականի  վաշինգտոնյան թղթակից Թոլգա Թանիշի տեղեկատվության համաձայն՝ օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի […]

ԱԱԾ-ն բացահայտել է «Օդնոկլասսնիկի»-ում հայկական անուններով գրանցված ադրբեջանցիների

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով գրանցված ադրբեջանցիների է բացահայտել, որոնք փորձ են արել ՀՀ քաղաքացիների հետ այդ ցանցում նամակագրական կապեր հաստատել եւ տեղեկություն կորզել: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից, շարունակելով  «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի […]

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին ժայռաբեկորներ են փլուզվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 96-րդ կմ-ում՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի մոտ, տեղի է ունեցել ժայռաբեկորների փլուզում, որի հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունը դարձել էր միակողմանի: Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները 4 խմ ծավալի ժայռաբեկորները ժամը 10:00-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ճանապարհահատվածը երկկողմանի […]

«Կարող ա՞ մեր շուստրիները ֆեյսբուքով էլ են գրին քարտ «կպցնելու» կանալ ճարել…»

«Ժամնակին, երբ մենք այստեղ անկախականներս Կրեմլի և իր հայաստանյան դրածոների դեմ բողոքի ցույցե էինք անում, միտինգների ժամանակ Լևոնին ընտրած ու իր «շինած» Հայաստանից թռած շուստրիները գալիս կանգնում էին կողքներս, նկարվում, հետո գնում էին «քաղաքական քեյսեր» թխում և որպես «քաղաքական հալածյալ», էս «միամիտ» Ամերիկայից գրին քարտ «թռցնում»: Վերջերս մեկ մեկ ֆեյսբուքում աչքիս ընկնում են մարդիկ, ովքեր […]

Որքան մրցանակներ ու պատվավոր կոչումներ են շնորհվել

Նախագահի աշխատակազմի հիմնական խնդիրներն են պայմաններ ստեղծել նախագահին վերապահված լիազորություննների իրականացման համար, տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձանց մասնակցություն ապահովել օրինաստեղծ ախատանքներին, փորձագիտական աշխատանքներին, օրենքների նախագծերի քնարկումներին: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան […]

Արվել է առանց թշնամանքի. Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում զարթոնքներ է ապրել ու հաղթանակներ է ունեցել: «Վերջին միջոցառումը, որ իրականացվեց ողջ հայ ժողովրդի կողմից, Հայոց ցեղասպանության հարյուրամյա միջոցառումներն էին, ապացուցեցին, որ հսկակայան աշխատանք է արված, որ հայոց գենը հավերժելու է»,-պատգամավորը հարցրեց ՀՀ նախագահի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի