11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2015

Բանտերում թմրանյութ է հայտնաբերվել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված 304 գրամ սուրճի, կաթի փոշու և շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:  Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական […]

«Տառապեք՝ կայֆա տալիս …»

facebook սոցիալական ցանցի օգտատեր Տիգրան Պալյանը իր հանրագրում գրառել է. «Տարօրինակ երկիր տարօրինակ ժողովուրդ․․․ Ովքեր իվիճակի են վճարելու թանկացած էներգիայի համար,դ ուրս են գալու բողոքի-ընդդեմ թանկացման, իսկ ովքեր իսկապես իվիճակի չեն վճարելու նստելու են տանը, ինչպես միշտ․․․տառապեք դա ձեզ կայֆա տալիս»:

Ուր է Արդարադատության նախարարը

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը: Այսօր կրկին նախարարներին, զեկուցող մարմինների ղեկավարներին փոխարինում են տեղակալները: Բացակայում էին Գլխավոր դատախազը, ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարը, Վերահսկիչ պալատի նախագահը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Վերջինիս փոխարինող Սուրեն Կարայանը պարզաբանեց. <<Քանի որ նախարարը գտնվում է գործուղման մեջ, ես եմ լիազորված հաշվետվությունը ներկայացնելու>>: Մյուսների բացակայության մասին […]

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը Պսկովում կմասնակցի «Փոխգործակցություն-2015» բանակցություններին

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակագի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մայիսի 26-ից 27-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Եթե ուզում է «լեքսուս քշի», թող քշի …

«Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպիտի վճարի, թե՛ գողության, թե՛ անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի միմիայն իր սպառած էլեկտրաէներգիայի համար, այնպես որ հարցը իրականում ուղղված է հենց այն հանձնաժողովին, որն իրավասու է բոլոր հարցերին անդրադարձ կատարել ու պատասխաններ տալ»,-լրագրողների […]

Մահացել է Լուկաշենկոյի մայրը

Մահացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մայրը: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է դարձել կնոջ մահվան պատճառը, հայտնում է “Комсомольская правда”-ն: Լուկաշենկոն  հետաձգել է Պակիստան այցը: «Պետության նախագահի այցը Պակիստան հետաձգվում է: Ինչպես նախատեսվում է` այն կկայանա մայիսի 28-29-ին: Այցի հետաձգման պատճառն Ալեքսանդր Լուկաշենկոյի մոր մահն է»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը: […]

2 նոր ջիպ ու այլ մեքենաներ Ազգային ժողովին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014 թբվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահին ուղեկցող անվտանգութան երկու նոր ջիպերի, ինչպես նաև ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաների մասին: «Ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով են ձեռք բերվել այդ մեքենաները»,-հարցրեց Մարուքյանը: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014-ին ձեռք է բերվել ընդամենը մեկ ատվոմեքենա: Մարուքյանը հետաքրքվեց նաև […]

Ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանն իշխանության համար

<<Նմանատիպ հարցերին նախընտրում եմ չպատասխանել, քանի որ արդեն դիտավորություն կա այդ հարցի մեջ>>,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ է արել իշխանության համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նրա բարեկամներին ամեն ինչ ներվում է: Հարցին, թե չի կարծում, որ ՀՀԿ-ի վարկանիշի վրա ազդում է նա, նախարարը պատասխանեց. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի