06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե ուզում է «լեքսուս քշի», թող քշի …

«Ես կիսում եմ ձեր կարծիքը, որ գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպիտի վճարի, թե՛ գողության, թե՛ անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին, իսկ սպառողը պետք է վճարի միմիայն իր սպառած էլեկտրաէներգիայի համար, այնպես որ հարցը իրականում ուղղված է հենց այն հանձնաժողովին, որն իրավասու է բոլոր հարցերին անդրադարձ կատարել ու պատասխաններ տալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է՝ սպառողն է վճարում ՀԷՑ-ի կուտակած պարտքերը:

Հիշեցնենք, ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու առաջարկով, որն այժմ հանձնաժողովի քննության դաշտում է: Հարցին՝ ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում, նախարարը նկատեց, որ պետք է համապատասխան հայտարարություն լինի գողության մասին.

«Յուրաքանչյուր նման կազմակերպություն ունի առևտրային կորուստներ, որոնք հաշվարկվում են ի սկզբանե, եթե խոսքը վերաբում է մեծ կորուստներին, դա մենք պայմանական անվանում ենք գողություն, որը սեփականատիրոջ գրպանից է կատարվում, այնպես որ թող սեփականատերն առաջին հերթին մտածի»,-ասաց Հարությունյանը: Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է սեփական մի ընկերության, որը  ծառայություններ է մատուցում. «Առաջին շահագրգիռը պետք է սեփականտերը լինի, բայց մի բան ակնհայտ է, որ չի կարող փորձ արվել դա կատարել սպառողի հաշվին»,-ընդգծեց նա:

Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կորուստները երբեք էլեկտրաէներգիայի սակագնի մեջ չեն արտահայտվել. «Հանձնաժողվը միշտ ասել է՝ սեփականատեր, սա թող նվազի քո շահույթներից, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է սակագինը, հաշվարկում է այն կորուստները, որոնք համարում է թույլատրելի և դրանից նույնիսկ մեկ լումա ավելին համարում է, որ սեփականտիրոջ գումարից պետք է գանձվի»,-ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, ինչո՞ւ պետք է տնօրենը լեքսուս մակնիշի ավտոմեքենա վարի, Հարությունյանը հիշեցրեց, որ դա սպառողի հաշվին չէ.

«Պետք է որևէ մեքենա քշի, թե՞ ոչ, դա կոչվում է ընկերության ծախսեր, արդյոք որևէ ստորաբաժանման ղեկավար պե՞տք է քշի լեքսուս, եթե ուզում է քշել, թող քշի, բայց միայն ընկերության շահույթի հաշվին, իսկ հանձնաժողովը ծախսերը հաշվարկելիս ասում է՝ հաճելի է, որ գնեցիք լեքսուս, բայց ես կհաշվեմ այն նույն ստադարտը, որը ընդունված է պետական կառավարման մարմինների համար, և եթե ձեր լեքսուսը 100.000 է, ես կհաշվարկեմ մեքենայի ստանդարտ սակագնով, օրինակ՝ 12.000, եթե համադրենք ծախսերն ու սակագների հաստատումը, կտեսնենք իրական տարբերությունը»,-ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դա սպառողի հաշվին չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ