Բանտերում թմրանյութ է հայտնաբերվել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ի անվամբ քաղաքացի Պ. Ն.-ի կողմից բերված 304 գրամ սուրճի, կաթի փոշու և շաքարավազի խառնուրդում հայտնաբերել են շաքարավազի հատիկների նմանվող կասկածելի փայլուն զանգված: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նույն օրը՝ ժամը 16:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մեքենաների զննման կետում հիմնարկի սնունդ տեղափոխող «Գազել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան զննելիս թափքի վրանը պահող երկաթյա ձողին փաթաթված շորի տակից հայտնաբերել և առգրավել են 1,7 գրամ մուգ շագանակագույն մածուցիկ զանգված, 1,5 գրամ չորացված բուսական զանգված և «B 8» դաջվածքով 0,4 գրամ քաշով մեկ դեղահաբ: Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: