Նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որը Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի […]