50-ամյա տղամարդը 4 տարի շարունակ իր նկուղում բռնաբարել է դպրոցականների /վիդեո/
Մոսկվայում 50 ամյա տղամարդ է ձերբակալվել, ով մեղադրվում է 4 տարի շարունակ դպրոցական երեխաների բռնաբարելու մեջ, հայտնում է НТВ-ն:
Գենադի Լեվաշովը խաբեությամբ բերման է ենթարկել իր զոհերին իր տան նկուղ եւ այնտեղ բռնաբարել նրանց: Ամենասարսափելին այն է, որ 50-ամյա տղամարդու այս արարքների մասին տեղյակ են եղել նրա հարևանները, ովքեր բազմիցս են լսել երեխաների գոռոցներ, ինչպես նաև օգնության կանչեր, սակայն այս տարիների ընթացքում նրանցից և ոչ մեկը որևէ անգամ չի դիմել ոստիկանություն:
НТВ հեռուստաընկերության կողմից պատրաստված տեսանյութում երևում է, թե ինչպես է Գենադի Լեվաշովը մի քանի դեռահասների հետ ուղևորվում իր նկուղ: Բարեբախտաբար, այս անգամ նրանց օգնության են հասնում ոստիկանները և ձերբակալում 50-ամյա տղամարդուն: