17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Խոսքն ում մասին է

«Կարդացեք պարոն Շաբոյանի հարցազրույցը, մարդը սպառիչ պատասխանենր է տվել, պարոն Շաբոյանը տվել է պարզաբանումներն՝ ասելով, որ խոսքը քաղաքապետարանին չի վերաբերվում, այլ տնտեսվարող սուբյեկտներին»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ՏՄՊՊՀ-ն զեկույց է հրապարակել, որտեղ նշված է՝ Երևանի քաղաքապետարանի չարաշահումները նկատելի են ասֆալատապտման ոլորտում:

Արեյանի խոսքով՝ ՏՄՊՊՀ նախագահը պաշտոնապես հայտարարել է, որ այդ հաշվետվությունը չի վերաբերում Երևանի քաղաքապետարանին. «Երևանի քաղաքապետարանը ֆունցիոնալ առումով իր զննության օբյեկտը չէր, ինքը զբաղվելու է տնտեսվարող սուբյեկտների վարքագծով» ,-ասաց նա: Կամո Արեյանը չհամաձայնեց, թե Երևանի քաղաքապետարանն անիմաստ ծախսեր է անում՝ նկատելով, որ քաղաքապետարանի բոլոր ծախսերը հաշվարկված են.

«Բյուջեում ներառելուց առաջ ունենք տնտեսագիտական հիմնավորում, որով դրանց անհրաժեշտությունն ու ծավալը հիմնավորված է, այնպես որ մի մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմում են աչքաչափով, քաղաքապետարանում պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք բյուջեն կազմում են բյուջետային գործընթացին համապատասխան» :

Դիտարկմանը, թե կոնյակի ու բաժակների բրենդը ի՞նչ տնտեսական հիմնավորմամբ է ներկայացվում, Արեյանը շեշտեց, որ Երևանը «պակաս չէ աշխարհի ոչ մի քաղաքից». «Երևանը գավառական հոգեբանությամբ չի տառապում, իր եկած ամեն հյուրին Երևանի քաղաքապետը գիտի պատվով ընդունելու, ճանապարհելու եղանակը» ,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ