06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը թշնամիներ չունի մարզում

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը ԱԺ-ում պետական բյուջեի կատարողականի քննարկմանը փոխարինելու էր եկել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Հարցին, թե մարզում լարված իրավիճակ է, թե ոչ՝ ելնելով վերջին իրադարձություններից, որն առնչվում է մարզպետին: Վաչե Գրիգորյանը նշեց՝ չէր ասի, որ Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է, չնայած շեշտեց, թե վերջին դեպքերից բոլորն են տեղյակ:

«Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը տեղի ունեցան, հիմա լարվածություն չկա»,-ասաց նա: Փոխմարզպետը մասնագիտական հարց համարեց և շեշտեց, թե չի կարող կարծիք հայտնել, թե ինչպես եղավ մարզպետի դեմ մահափորձի 20 կրակոցից ոչ մի գնդակ չդիպավ: Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում թշնամիներ ունի՞, Վաչե Գրիգորյանը պատասխանեց, թե չի կարծում:

«Ընդհակառակը կարծում եմ, որ չունի, ինքը երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել, ինչի մասին է խոսքը»,-ասաց նա: Իսկ թե հանրապետությունում թշնամիներ ունի թե ոչ, այդ հարցին չի կարող պատասխանել: «Հայաստանը բոլորիս տունն է, Սյունիքն էլ նրա ծննդավայրն է, և չեմ կարծում, որ նա որևիցե մեկից վախենում է: Վախենան նրանք, ովքեր ունեն վատ նկատառումներ»,-ասաց նա:

Հարցին, թե նրան պատիվ բերում է աշխատել Սուրիկ Խաչատրյանի ենթակայության ներքո, փոխմարզպետը նշեց, թե շատ մեծ պատիվ է: Իսկ թե մարզպետարանն իր գործառույթները լավ է կատարում՝ հաշվի առնելով այն, որ մարզն աչքի է ընկնում մշտապես սկանդալներով, որտեղ ներառված է մարզետն ու ընտանիքը, փոխմարզպետը խնդրեց ներընտանեկան հարցերին իրեն չներգրավել:

«Ես կարծում եմ՝ դա ձեր կարծիքն է. պետական կառույցի խնդիրներն այլ են, եթե կան քրեական վիճակի մասին, կամ այլ, ես չեմ տեսնում, իսկ եթե կոնկրետ ինձ նկատի ունեք, ինչ ինձ վերաբերում է, ես կատարում եմ»,-ասաց նա: Իսկ թե մարզի քրեական վիճակի մասով մարզպետարանը պատասխանատու չէ՞, նա պատասխանեց, թե իրենք հատկապես մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին պետք է մտածեն, մարզի ժողովրդի բարեկեցության մասին. «Որը հաջողությամբ կարծես թե կատարում է»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ