06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2 նոր ջիպ ու այլ մեքենաներ Ազգային ժողովին

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014 թբվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց ԱԺ նախագահին ուղեկցող անվտանգութան երկու նոր ջիպերի, ինչպես նաև ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաների մասին: «Ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով են ձեռք բերվել այդ մեքենաները»,-հարցրեց Մարուքյանը:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014-ին ձեռք է բերվել ընդամենը մեկ ատվոմեքենա: Մարուքյանը հետաքրքվեց նաև աշխատակազմի թվաքանակից, ինչին Թովմասյանը պատասխանեց, որ աշխատակազմը 123 է, նախորդ տարվա համեմատ 70 և ավելի պայմանագրային աշխատակիցների թվից 2014-ի ընթացքում 17-18 հաստիքի են վերաճել, որոնց անհրաժեշտությունը եղել է. «Մյուները կրճատվել են, նրանց պայմանագրերն այլևս չեն երկարացվում, ու այս առումով փաստացի կրճատումներ ունենք»:

Ինչ վերաբերում է մեքենաներին Մարուքյանը հստակեցրեց, որ խոսքը ձմեռային ջիպի մասին չէ, այլ ԱԺ նախագահի անվտանգության երկու նոր մեքենաների մասին և ֆրակցիաների ղեկավարների համար նոր մեքենաների մասին.

«Դուք այդ տեղեկատվությունը որպես աշխատակազմի ղեկավար ունեք, արդյոք նման ծայրաստիճան տնտեսական վիճակում դա այդքա՞ն ծայրահեղ անհրաժեշտություն էր: Ամեն անգամ ամեն ինչի համար ասում եք՝ փող չկա, բայց նոր մեքնաների համար փող կա»,-ասաց Մարուքյանը:

Հրայր Թովմասյանը հակադարձեց, որ ներկայացնում է 2014-ի հաշվետվությունը, որտեղ հստակ է, որ ընդամենը մեկ մեքենա է ձեռք բերվել «Դուք եք հաստատել բյուջեն, և բյուջեով նախատեսված են եղել բոլոր ծախսերը»,-ասաց Թովմասյանը: Ինչ վերաբերում է ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաներին, Թովմասյանը շեշտեց, որ հստակ սահմանված է, թե ծառայողական մեքենաները շահագործման որքան ժամկետներ ունեն.

«Միգուցե նման տրամաբանությամբ են այդ մեքենաները ձեռք բերվել, ինչ վերաբերում է ձեր տեսած ջիպերին, այո, ֆրաkցիաների ղեկավարները ստացել են նոր մեքենաներ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ