26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ . պատգամավորը՝ Վիգեն Սարգսյանին

2014  թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարցրեց, թե քաղաքական կուսակցություններին ինչ սկզբունքով են նախագահականի կողմից հատկացնում ֆինանսական աջակցություն՝ մրցույթների, թե դրամաշնորհների կարգով, ու որոնք են ստացել նման աջակացություն: Ավելի վաղ բյուջեն ներկայացնելիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ որոշակի գումար է հատկացվել քաղաքական կուսակցությունների աջակցության համար:

«Հետաքրքիր կլիներ իմանալ, բայց ցավոք սրտի քաղաքական կուսակցություններին որևէ գումար երբեք այդ հոդվածից չի հատկացվել: Այդ հոդվածի վերնագիրն այդպիսին է, սակայն ծրագիրը ավելի միտված է հասարակական կազմակերպություններին» ,-պատասխանեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:  

«Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ նման վերնագիրը պահելու» ,-արձագանքեց պատգամավորը: Վիգեն Սարգսյանը բացատրեց. «Բյուջետային դասակարգման վերնագիր է, որն ի սկզբանե այդպես է դրված եղել ու չի փոխվել, հաշվի կառնենք հետագայում» :

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ