Շուշին նույնպես մեզ համար ծայրահեղականության դեմ հաղթանակի օրինակ է

«Մենք հնարավորինս բարձր մակարդակով անցկացրեցինք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, բայց պետք է նաև հավուր պատշաճի նշել հերոսամարտերը»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը: Նա նկատեց, որ Հայրենական մեծ պատերազմն ու Շուշիի ազատագրումը ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և հաղթանակներ տանել: «Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմն իսկապես […]