11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 8, 2015

Կոնկրետ պայմանավորվածություն կա. Հրապարակ

Oրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումն ստացած շահութահարկի և եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է՝ այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան, դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ և կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան՝ գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ՝ որ ավելի […]

Էլեկտրաէներգիան միանգամից 16 դրամով են ուզում թանկացնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը երեկ ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատը 58 դրամ, իսկ գիշերայինը՝ 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամում կամ նույն է թե՝ 38 տոկոսով: Իհարկե, […]

Խանդում է. Իրավունք

Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած «Իրավունքի» աղբյուրի՝ ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ խանդով է ընկալում Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունից կուսակցություն ստեղծելու ջանքերը, ինչպես նաև վերջերս դրսևորված ակտիվությունը: Աղբյուրի վկայությամբ՝  ՀԱԿ-ի բավական սուղ միջոցներից գումարներ են հատկացվել լրատվական դաշտում՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կոմպրոմատներ պատվիրելու համար: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ն ընտրեց Ծառուկյանին. Ժամանակ

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել սատարել ոչ թե իր անդամ Արթուր Հարությունյանին՝ «Պալաչ» մականունով, այլ ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին: Թեկնածուների առաջադրումը սկսվելու է մայիսի 13-ից, և հայտնի չէ նույնիսկ, հարազատ կուսակցության սատարումը չստանալու դեպքում Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, կառաջադրվի, թե ոչ: Հայտնի են, սակայն, նրա պարբերաբար լարվող հարաբերությունները […]

Լևոն Քոչարյանին ու Սիրուշոյին մերժել են. Ժամանակ

Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ու իր կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին,  այս անգամ չի հաջողվել մեկնել Միացյալ Նահանգներ: «Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի տրամադրել մուտքի արտոնագիր: Բանն այն է, որ երեխա ունենալու նպատակով ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ խախտել են մուտքի արտոնագրի սահմանված ժամկետը: Այդ ընթացքում մեկ անգամ դիմել են դեսպանատուն, այնտեղ մնալու ժամկետը երկարաձգելու նպատակով, սակայն  […]

«Սուրդ միշտ կտրող լինի»

Այսօր Երկրապահի օրն է: Երկրապահ կամավորների միության շենքի մոտ այս պահին բարձրաստիճան հոգևորականները խաչքար են օծում՝ թվով 15, և այս վայրը դառնալու է աղոթատեղի: Արարողությանը մասնակցում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ և այլ բարձրաստիճան այրեր: Պ նախարարը գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին սուր նվիրեց օրվա առիթով` […]

Տխրահռչակ նախկին վարչապետն ավելի վատ բան է ուզեցել անել. Առավոտ

Անցնող շաբաթ խորհրդարանում ամենաթեժ քննարկվող թեման «խոպանչիներին հարկելու մասին» օրինագիծն էր: Նախագիծն անողոքաբար քննադատեց հատկապես ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ համարելով, որ այնտեղ ներառված փոփոխությունները տնտեսագիտությունում չեն քննարկվում: «Առավոտի» հետ զրույցցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է.  «Խորհուրդ կտամ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին շատ լուրջ չվերաբերվել, մասնավորապես այս օրենքի վերաբերյալ հայտարարություններին: Ուզում եմ հիշեցնել, որ տխրահռչակ […]

Ծեծել են լրագրողին. Հայկական ժամանակ

Երեկ ուշ երեկոյան Երևանի Ազատության հրապարակի մոտակայքից ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել լրագրող, ակտիվիստ Գայանե Առուստամյանը: «Օպերացիան» իրականացրել են թվով չորս ոստիկաններ, ովքեր ուժ են կիրառել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Առուստամյանն ասել է, որ ձեռքերը ոլորել են, ապա ձեռնաշղթաներ հագցրել, իսկ բերման ենթարկելիս մեքենայի մեջ նրան հարվածել և վիրավորել են: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

Այվազյանի նշանակումը տապալված է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է.  «ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եղբորը «Գազպրոմ-Արմենիայի» գլխավոր մեխանիկ նշանակելու նախաձեռնությունը այս պահի դրությամբ տապալված է: «Գազպրոմ-Արմենիայի» տնօրինությունը Այվազյանի եղբորն արդեն ներկայացրել էր աշխատակիցներին, նա արդեն գնացել էր և ուսումնասիրել իր աշխատասենյակը: Ըստ մեր տեղեկությունների, նախաձեռնությունը տապալվել է մամուլի հրապարակումից հետո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի