02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Տխրահռչակ նախկին վարչապետն ավելի վատ բան է ուզեցել անել. Առավոտ

Անցնող շաբաթ խորհրդարանում ամենաթեժ քննարկվող թեման «խոպանչիներին հարկելու մասին» օրինագիծն էր: Նախագիծն անողոքաբար քննադատեց հատկապես ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ համարելով, որ այնտեղ ներառված փոփոխությունները տնտեսագիտությունում չեն քննարկվում: «Առավոտի» հետ զրույցցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է. 

«Խորհուրդ կտամ Հրանտ Բագրատյանի հայտարարություններին շատ լուրջ չվերաբերվել, մասնավորապես այս օրենքի վերաբերյալ հայտարարություններին: Ուզում եմ հիշեցնել, որ տխրահռչակ նախկին վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում ավելի վատ բան էր ուզում կիրառել: Ուզում էր հարկեր գանձել այն տրանսֆերտներից, որոնք գալիս էին, ինչը ոչ միայն որևէ տնտեսագիտական օրինաչափության մեջ չի տեղավորվում, այլև մարդկային տրամաբանության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ